
Զինվորական ծառայությունը չի խանգարում զբաղվել սիրած գործով ու ստեղծագործել... Սա էլ ահա բանակում իմ գրած փոքրիկ գործն է, որը ծնվեց հանկարծակի ու պատահական:
Առավոտ է, օրը նոր է բացվում, և արեգակը հանդարտ բարձրանում է մթին ամպերի խորքից: Դեռ շատ շուտ է կամ գուցե աքաղաղը քնով է ընկել : Արեգակը դուրս է գալիս ու հետզհետե ավելի տարածում շողերը: Կանաչ մարգագետիները պայծառ ճաճանչների ներքո արծաթագույն երանգ են ստանում :
Վերջապես կանչում է աքաղաղը, ու մեկ ակնթարթում մեռյալ թվացող գյուղը վերակենդանանում է: Ուրվագծվում են փոքրիկ տնակների հին ու մաշված կտուրները: Գյուղի կանայք իջնում են գետը լվացք անելու: Գետի ավազներում բոբիկ խաղում են երեխաները: Նրանց ուրախ ժպիտները մի պահ մոռացության են տալիս բոբիկությունը, սակայն մի պահ:
Ամեն ինչ չէ, որ գյուղում հանգիստ է: Գյուղը հայ - ադրբեջանական սահմանին մոտ է :Բարձր սարերով շրջապատված ու սաղարթախիտ ծառերով պատված մի գեղատեսիլ վայր է: Գյուղի վերևում եկեղեցին է մոտ 13 -րդ դ. կառույց: Թեպետ ավերված ու կիսաքանդ, բայց չի կորցրել իր երբեմնի նշանակությունը: Իրականում այն փոքրիկ վանք է: Ամեն կիրակի կանայք գնում են ու աղոթում հատկապես ՍԱՀՄԱՆԸ ՀՍԿՈՂ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ԹՇՆԱՄՈՒ ԽՈՒԺԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՏՔ ԴՆԻ ՀԱՅՈՑ ՀՈՂԻՆ :
Ամառային հերթական օրերց մեկն է: Թեև ամառը աչքի է ընկնում իր տաքությամբ, սակայն գյուղում երեկոները այդքան էլ շոգ չեն լինում: Ծառերի ճյուղերին օրորվում են տերևները :
Տղամարդիկ ծառի տակ նստած նարդի են խաղում, խոսում միմյանց հետ, տարաբնույթ հարցեր քննարկում, սակայն ԶՐՈՒՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՍԱՀՄԱՆՆ Է ՈՒ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐԸ :
- էրեգ գիտեք ինչ ա ըլել, - ասում է նարդի խաղացող պապիկներց մեկը:
- հա , վենց չենք գիդմ Խաչո ջան , - պատասխանում է կողքին նստած մի ուրիշ ծերունի:
- Ասմ են մի քանի ադրբեջանցի ռազվետչիկնի են եկած ըլել, մերունք տրանց կրակ են տվել սպաել, մի երկուսն էլ հսցրել են փախչեն:
Իրականում հայ -ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածից շուրջ 6 դիվերսանտեր հատել են հայկական սահմանը: Մերոնք կարողացել էին հեշտությամբ ու արագորեն կասեցնել թշնամու դիվերսանտներին: Նրանցից 4 -ը սպանվել էին , 2 - ը փախել :
Տիկին Հասմիկը լսում է զրույցը: Նրա սիրտը մի տեսակ վախ է ընկնում, սարսռում մարմինը , մտածում է որդու մասին, ով Ղարաբաղ է ծառայում : Տիկին Հասմիկը կարոտում է որդուն, հիշում , թե ինչ մեծ դժվարությամբ է մեծացրել իր 3 զավակներին, հատկապես առաջնեկին ՝ Աշոտին , ով այժմ սահմանին է :
Աշոտը բարձրահասակ, լայնաթիկունք, գեղեցկադեմ, ուժեղ ու մկանուտ երիտասարդ է: 7 տարեկան Էր, երբ կորցրեց հորը: Շատ աղոտ հուշեր է պահպանվել հոր մասին: Հասմիկը որդիներին առանց հոր, բազմաթիվ տառապանքների ու դժվարություների միջով անցնելով է մեծացրելՙ իր վրա կրելով և հոր , և մոր պարտականություները: Դժվար է եղել, բայց փոքրամարմին այդ կինը հաղթահարել է ամեն ինչ: Նրա դեմքին ու աչքերին ասես դրոշմված լինեն նեղ օրերի պատկերները: Դեմքին կնճիռներ են հայտնվել , ու այնպես է երևում , որ այդ ծանր տարիները անտարբեր չեն անցել նրա կողքով: Թխադեմ տիկինը ապրում է միայն հանուն զավակների:
Մի քանի ամիս է, ինչ զինվորից՝ Աշոտից լուր չկա, նամակ չի գրել :
Արտակը ՝ Հասմիկի միջնեկ որդին, Երևանում է սովորում ու արդեն 2 - րդ կուրս է: Մայրը ամեն ամիս փոքրիկ կապոց է ուղարկում ուսանող որդուն ՝ թարմ հավկիթներ, գյուղի մածուն ու պանիր, բայց սա դեռ գյուղական բարիքների ողջ պաշարը չէ: Արտակը միայն ամառն է գյուղ գալիս, չի սիրում գյուղը : Նրան արդեն հասցրել է գրավել քաղաքը իր ողջ գեղեցկությամբ ու վայելքներով :
Աշոտի ու Արտակի կրտսեր եղբայրը ՝ փոքրիկ Արսենը տխուր է, կարոտել է եղբայներին: Բայց հասկանում է : Նա դեռ ընդամենը 10 տարեկան է , բայց այնպիսի բաներից է խոսում ու այնպիսի հարցեր տալիս, որ եթե հետը զրույցի բռնվես քեզ կթվա տարիքով մեկի հետ ես խոսում:
Թվում է ոչինչ էլ առաջվանը չի լինի: ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԳՅՈՒՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ԴԱՌՁԵԼ ; ԳՅՈՒՂԱՑԻՆ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՈՉՆՉԻՑ : ՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՇԱԿԵԼ ԻՐ ՀՈՂԸ ԱՆԳԱՄ ԹՇՆԱՈՒ ԿՐԱԿԻ ՏԱԿ : ԿԵՍԿԱՏԱԿ ԿԵՍ ԼՈՒՐՋ ԱՍՈՒՄ ԵՆ .
-ՄԵՆՔ ԻՆՉԻ ՊԵՏՔ Ա ՎԱԽԵՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԳՆԴԱԿԻՑ, ԳՆԴԱԿՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ՄԵԶԱՆԻՑ ՈՒ ՓՈԽԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ;
Գյուղի տարեցները այլևս աղբյուրի մոտ չեն հավաքվում ու զրույցի բռնվում, և ոչ էլ նստում ու հինավուրց ծառի շվաքում նարդու զառերը գլորում :
Աննկատ ու կամաց դատարկվում է գյուղը : Դա ոչ թե նրանից է որ երիտասարդները լքում են գյուղը, այլ նրանից , որ գյուղի մեծ մասը տարեցներ են , իսկ նրանք գնում են, մի ուրիշ չվերթով, մի աներևույթ ու չբացահայտված ուղղությամբ դեպի ՙ Թաքնված աշխարհ ՚ :
Հանկարծ գալիս է չարագույժ նամակը իր հետ բերելով բոթաբեր լուրը ՝ Աշոտը էլ չկա : ՆԱ ԸՆԿԱՎ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ , ԻՐ ԱՐՅՈՒՆՈՎ ՆԵՐԿԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ , ՆԱ ԸՆԿԱՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ , ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԻԿԻՆ ՈՒ ԱՆՁՆՎԵՐ ՌԱԶՄԻԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՀՈՎ ;
Երկու եղբայները ՝ Աշոտը ու Արտակը ամբողջովին հակապատկերներ են : Աշոտը իր հողին կառչած աշխատասեր ու բարի երիտասարդ , իսկ Արտակը սովորելու քողի տակ վայելում է կյանքը ...
Տիկին Հասմիկը օր օրի ավելի ու ավելի է ծերանում , դեմքի կնճիռներն ավելանում են, մազերը ճերմակում: Փոքրիկ Արսենը լացում է, հիշում Աշոտին , կարոտում եղբորը, որն էլ կողքին չէ :
Նա հաճախ է առանձանում սենյակում ու լինում է ժամերով դուրս չի գալիս , պատուհանից նայում է երկնքին : Երկնի կապույտում լողում են աստղերը ՝փոքրիկ նավակների նման , լուսինն էլ ասես նավապետի պարտականություննրն է իր ձեռքը վերցրել: Արսենը նայում է երկնքին ու մտածում .
- Մամ հիմա Աշոտը վերևից մեզ է նայում ... Մեր բանակըակը
0 Комментарии