Օգոստոսի 21 - ին Բերդում կանցկացվի «Տավուշ-Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»: հայտնում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը, փառատոնը կխթանի գյուղական արտադրության սպառմանը, ինչպես նաև ուղղված է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը և կնպաստի տուրիզմի և տեղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը:
«Տավուշ-Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնի» շրջանակներում նախատեսվում է մեղրի և դրանից պատրաստվող ուտեստների ներկայացում, հատապտուղների և դրանցից պատրաստվող ուտեստների և ըմպելիքների ներկայացում, ցուցադրություն և վաճառք: Կներկայացվեն նաև գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարաշաշրջանին բնորոշ այլ արհեստներ, ինչպես նաև կկազմակերպվի էկոտուրիզմ` սահմանված երթուղով հատապտուղների հավաքչությամբ: Փառատոնը կուղեկցվի համերգ-ներկայացումներով ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ:
Ակնկալվում են ավելի քան 3000 հյուրեր, այդ թվում միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական առաքելություններից:
Երվանդ Մելքումյան
0 Комментарии