Հագուստի շուկայում վերջին տարիներին նկատվում է էթնիկական մոտիվների գերիշխում: 12 տարի առաջ չէիր էլ պատկերացնի  , որ մշակութային տարրերը ( պրինտներ , նախշեր )  կարող են սկսել  լայնորեն կիրառվել ժամանակակից նորաձևության մեջ։ 

Երևի Վաղուց ժամանակն էր ,  որ աշխարհը մեզ դադարի ճանաչել որպես ազգ, որն ունի միայն Արարատ, պատմության սարսափելի էջեր, հայտնի «յան»-եր եւ պետություն, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Անհրաժեշտ էր ցուցադրել ոչ նյութական մշակույթի ահռելի շերտը, ժողովրդականացնել այն եւ ձուլել նորաձևությանը ։

Հինգ տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել , որ Մեծ Բրիտանիայում հիմնադրված բրենդը մի քանի տարի անց դառնալու է ամենահայտնի և պահանջված ապրանքանիշերից մեկը ամբողջ աշխարհի հայության համար ։ 

AZAT MARD լյուքս դասի բրենդը հիմնադրել են Գարեն Չոբանյանը և Նեյլ Մալհոտրան: Գարենը խաղացել է Հայաստանի երիտասարդների ֆուտբոլի միջազգային թիմում, իսկ Նեյլն ավարտել է Միլանի նորաձևության դպրոցը։ Հանդիպելով Մեծ Բրիտանիայում՝ երկու ընկեր որոշում են հիմնել AZAT MARD բրենդը, ամբողջությամբ ոգեշնչվելով Հայաստանից: Յունիսեքս, արդեն նաև երեխաների համար նախատեսված հագուտ, աքսեսուարներ, որոնք այսօր կրում են ամբողջ աշխարհի հայերը: Հատուկ համագործակցություն Ararat բերնդի, Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաների հետ, և մշտապես նոր արտադրանքով զարմացնող տեսականի, որը հենց նույն պահին դառնում է մեյնսթրիմ և հայտնվում ամենուր:

AZAT MARD-ը ձևակերպվում է որպես «ազատություն երազելու» , հագուստ , որը սկիզբ է առնում Հայաստանի խորհրդանշական առանձնահատկություններից, այդ թվում և պատմական վայրերից: Նպատակն է նաև մարդկանց հիշեցնել Հայաստանի պատմությունը և Աշխարհին ցույց տալ, թե իրականում որքան զարմանալի երկիր է այն։ 

Հայաստանը ներկայացնել աշխարհին միայն կոնյակի եւ գինու արտադրանքով, սխալ է: Հասկանալի է, որ սննդամթերքի եւ ըմպելիքների պահանջարկը միշտ լինելու է, բայց պետք էր գտնել այլընտրանք, որը   հնարավորություն է տալիս ցույց տալ ազգային ինքնության ողջ պատկերն ու կոլորիտը։ Գարենին և Նեյլին հաջողվել է գտնել այդ այլընտրանքը։ Այսօր AZAT MARD-ը ցանկացած մարդու համար սպասված նվեր է, լինի դա գլխարկ, շապիկ, թե հուդի:

Հայաստանում AZAT MARD հավաքածուն ձեռք բերելու ամենալավ տարբերակը Հյուսիսային պողոտայում գործող YooTo սրահն է, նաև yooto.online հարթակը , որտեղ պաշտոնապես ներկայացված է բրենդը և մշտապես թարմացվում է տեսականին , ինչպես նաև azatmardofficial.com կայքն է, որտեղից գնումները ժամանում են 7-15 օրերի ընթացքում։ 






 Պատրաստեց' Երվանդ Մելքումյանը