Նորարարությունը սկսվում է էմպատիայից.
Էմպատիայի շնորհիվ հնարավոր է բացահայտել մարդկանց կարիքները և գտնել նոր լուծումներ իրական կարիքների համար։ Այն բացահայտում է իրական կարիքները , առաջարկում իրական լուծում , ստեղծում վստահություն և հավատարմություն։
Էմպատիայով ստեղծված նորարար պրոդուկտներկ օրինակնեի են ' Nike. Flyknit tecnology , Apple .IPhone's VoiceOver Feature , Google .Live Transcribe , Uber. UberACCESS , Toyota. Mobility Solutions for All և այլն։ Այսպիսի նորարարության մարտահրավերներն են մտածելակերպի փոփոխությունը , լսելու և սովորելու պատրաստակամությունը , հաճախորդային փորձառության նվիրվածությունը։
Էմպատիան ձևավորվում է հաճախորդների հետ զրուցելով , խոսելով բազմազան թիմ ձևավորելով , փորձարկելով ու բարելավելով , իսկ այն առաջ է մղում հետևյալ միտքը .
Ստեղծել հանուն հաճախորդի բարօրության , այլ ոչ միայն շահույթի
Ստեղծել տարբերվող և պահանջարկված պրոտուկտ ...
Հենց այսպես է Yooto_ն մուտք գործում զարգացման նոր փուլ ու աշխարհին ներկայանալու է իր նոր ենթաբրենդով՝ Hayeli-ով։
Դեռ նոր մի քանի օրից ' Մարտի 10-ին, Փարիզի սրտում՝ ժամանակակից արվեստի ամենահայտնի կենտրոնններից մեկում՝ Տոկիոյի պալատում, տեղի կունենա Hayeli-ի առաջին ցուցադրությունը , բայց այդ մասին արդեն խոսում են հազարավոր մարդիկ , գրում ամենահեղինակավոր Fashion ամսագրերն ու կայքերը ։
Hayeli-ի ստեղծման պատմությունը ժամանակակից արվեստով ոգեշնչման պատմությունն է․ երբ տեղի է ունենում նորաձևության ու արվեստի միաձուլում։ Տիգրան Ձիթողցյանն է այն արտիստը , որը դարձել է նախագծի ոգեշնչման աղբյուրը։
Նրա նկարները տարբերվում են իրենց կենդանիությամբ և յուրօրինակությամբ. ամեն նկարում երևում են իրական մարդիկ , պարզ ու հասկանալի, բայց միաժամանակ չափազանց խորը սեփական ապրումներով, ցավերով, ասված և չասված բառերով ու հուշերով։
Տիգրանի նկարները հոգու հայելի են և ամեն նկարում մենք գտնում ենք մեր հոգու արտացոլանքը։
Hayeli-ի ստեղծման համար Yooto-ն համագործակցում է ֆրանսիաբնակ հայ դիզայներ Արմինե Օհանյանի հետ։ Ցուցադրության ամեն մոդել ստեղծվել է բազմաթիվ դետալների զգույշորեն համադրությամբ , արտահայտելով բրենդի հիմնական ոգին։
Պատրաստեց " Երվանդ Մելքումյանը
0 Комментарии