Տավուշի մարզում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից վիրավորված զինծառայողը հուլիսի 10-ին վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանն է: Զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել Բերդավանից՝ 17.00-ի սահմաններում :

Ավելի վաղ զինծառայողը տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր: Նա վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում: